Մեր մասին



ՀՈԳԵՎՈՐ ԵՐԳԵՐԻ այս բլոգը ստեղծվել է 2012թ. հունվար ամսին:
Նպատակն է համացանցի միջոցով տարածել և ճանաչելի դարձնել Հայ եկեղեցական երգերը, տաղերը, մեղեդիները և շարականները:
Կարճ ժամանակ հետո Ֆեյսբուք սոց.կայքում բացվեց Հոգևոր երգեր էջը, որտեղ պարբերաբար տեղադրվում են բլոգի նյութերը: Բլոգին և ֆեյսբուքյան էջին հետևող բազմաթիվ օգտատերերի խնդրանքով և աջակցությամբ այս բլոգում տեղադրվում են նաև եկեղեցական երգերի նոտաները: Հույս ունենք, որ առաջիկային այստեղ կունենանք Հոգևոր երգերի գրադարան, որը օգտակար կլինի հատկապես եկեղեցական երգչախմբերի անդամների և եկեղեցականների համար:

Ներկայիս բլոգը բաժանվում է հետևյալ մասերի.

Գլխավոր - այստեղ տեղադրված են հոգևոր երգերի ձայնագրություններով ու տարբեր լուսանկարներով պատրաստված տեսանյութեր:

Սուրբ Պատարագ - այս մասում տեղադրված են Սուրբ Պատարագում հնչող բոլոր երգերի նոտաները, ինչպես նաև Հոգեհանգստյան, Հայրապետական կարգերի ընթացքն ու նոտաները:

Ժամերգություններ - այս մասում ամփոփված են այն երգերի նոտաները, որոնք երգվում են Հայ Եկեղեցու ժամերգությունների ընթացքում:

Մաշտոց ծիսարան - այս մասում կգտնեք Մածտոց ծիսարանում տեղ գտած երգերի նոտաները:

Վերոնշյալ բոլոր էջերը գտնվում են պատրաստման ընթացքի մեջ և պարբերաբար թարմացվում են նոր տեղեկություններով, երգերով, նոտաներով:

No comments:

Post a Comment