Wednesday, February 26, 2014

Խորհուրդ խորին

Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն, որ զարդարեցեր զվերին պետութիւնդ,
ի յառագաստն անմատոյց լուսոյն, գերապանծ փառօք, զդասս հրեղինաց:

Անճառահրաշ զօրութեամբ ստեղծեր զԱդամ՝ պատկեր տիրական,
եւ նազելի փառօք զգեստաւորեցեր ի դրախտն Ադենի, տեղի բերկրանաց:

Չարչարանօք քո սուրբ Միածնիդ նորոգեցան արարածք ամենայն,
եւ վերստին մարդն անմահացաւ, զարդարեալ ի զգեստ անկողոպտելի:

Թագաւոր երկնաւոր, զԵկեղեցի քո անշարժ պահեա՛,
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա՛ ի խաղաղութեան:

Նորահրաշ

Նորահրաշ պսակաւոր. եւ զօրագլուխ առաքինեաց.
վառեցար զինու հոգւոյն արիաբար ընդդէմ մահու.
Վարդան քաջ նահատակ որ վանեցեր զթշնամին,
վարդագոյն արեամբդ քո պսակեցեր զեկեղեցի:

Երկնաւոր թագաւորին զինու յաղթեալ պատերազմին,
խոհական իմաստութեամբ խոհեմացեալ անճառապէս.
Խորէն խորհրդական եւ ծանուցեալ անուն բարի,
խաչելոյն վկայ եղեալ հեղմամբ արեան պսակեցաւ:

Րենական լուսով լցեալ արիացեալն քաջն Արտակ,
թաթաւեալ ի կարմրութիւն բոսորային բղխեալ աղբերն,
զփրկականն ըմպեալ զբաժակ եւ մկրտեալ արեամբն իւրով`
դասակցեալ ընդ անմարմնոցն` Երրորդութեանն երգել զփառս:

Սրբափայլ զգեստու պճնեալ ի յերկնաւոր հանդիսադրէն,
Երրորդութեամբն զօրացեալ` վանեալ զամուրս բանսարկուին
Հմայեակ` Հօր ընծայեալ Որդւոյ գոլով չարչարակից,
Հոգւովն յաղթեալ պատերազմին եւ չարասէր թագաւորին:


Երգի հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է:
Սուրբ Վարդանանց տոնի օրհնության շարականն է:
Վարդանանց հիշատակը տոնվում է Բուն Բարեկենդանին նախորդող հիգշաբթի օրը:
(Բուն Բարեկենդանը Զատկին նախորդող Մեծ Պահքի առաջին կիրակին է):

Wednesday, February 19, 2014

Պողոս Առաքյալի Առաջին Թուղթը Կորնթացիներին

Պողոս Առաքյալի Երկրորդ Թուղթը Կորնթացիներին

Պողոս Առաքյալի Թուղթը Հռոմեացիներին

Ավետարան ըստ Հովհաննեսի

Ավետարան ըստ Ղուկասի

Ավետարան ըստ Մարկոսի

Ավետարան ըստ Մատթեոսի

Ժողովող

Գործք Առաքելոց

Գիրք Առակաց

Հայտնություն ըստ Հովհաննեսի

Սուրբ Հովհաննես Առաքյալի ընդհանրական երկրորդ նամակը

Սուրբ Հովհաննես Առաքյալի ընդհանրական առաջին նամակը

Սուրբ Հովհաննես Առաքյալի ընդհանրական երրորդ նամակը

Հակոբոս Առաքյալի Ընդհանրական թուղթը

Tuesday, February 18, 2014

Որ արարեր. Տնտեսի կիրակիի Օրհնություն

Որ արարեր զօրութեամբ զիմանալեացն աշխարհ վերին
Եւ ի նմա հաստատեցեր տնտես զպետս հրեղինացն,
Օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Որ տիրապէս Մեծատունդ ստեղծեր երկրորդ աշխարհ զգալի
Եւ ի դրախտն որ յադենի տնտես եդեալ զմարդ առաջին,
Օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Որ շինեցեր բարձրագոյն զեկեղեցի Քո խորհրդեամբ
Եւ ի սմա կարգեալ տնտես զքարոզս բանին ճշմարտութեան,
Օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Անտանելւոյն Տաղաւար բարձող Էիցս Բարձողին.
Որ ծնար զԱստուած մարմնով զանմարմնաբար Ծնունդն Հօր.
Բարեխօսեա վասն մեր, Աստուածածի՛ն Մարիամ:



Մեծ Պահքի չորրորդ՝ Տնտեսի կիրակիի Օրհնության շարականն է: Երգվում է Տնտեսի կիրակիի նախորդ օրը Երեկոյան ժամերգությանը, որպես Համբարձի շարական և Գալստյան կիրակիին որպես Օրհնության, Ճաշու և Համբարձի շարական:
ԳՁ ձայնեղանակով է:

Sunday, February 16, 2014

Որ զխորհուրդ. Գալստյան կիրակիի Օրհնություն

Որ զխորհուրդ Քո Գալստեանդ
յառաջագոյն գուշակեցեր մարգարէիւքն Իսրայելի
զորս ընտրեցեր յետ Մովսեսի.
որք խոսեցան Հոգւով Սրբով բազմապատիկ օրինակօք.
տուր մեզ Փրկիչ ողորմութիւն և զմեղաց զթողութիւն:


Մեծ Պահքի վեցերորդ՝ Գալստյան կիրակիի Օրհնության շարականն է: Երգվում է Գալստյան կիրակիի նախորդ օրը Երեկոյան ժամերգությանը, որպես Համբարձի շարական և Գալստյան կիրակիին որպես Օրհնության, Ճաշու և Համբարձի շարական:
ԲՁ ձայնեղանակով է:

Saturday, February 15, 2014

Լոյս զուարթ

Ալէլուիա, ալէլուիա:
Լոյս զուարթ սուրբ փառաց անմահի,
Հօր երկնաւորի սրբոյ կենարարի`
Յիսուս Քրիստոս:
Եկեալքս ի մտանել արեգականն, տեսաք զլոյս յերեկոյիս:
Օրհնեմք զՀայր եւ զՈրդի եւ զՍուրբ Հոգիդ Աստուծոյ:
Եւ ամենեքեան ասեմք ամէն:
Արժանաւորեա զմեզ յամենայն ժամ,
օրհնել ձայնիւ երգով զանուն փառաց Ամենասուրբ Երրորդութեանդ:
Որ տայ զկենդանութիւն, վասն որոյ եւ աշխարհս զքեզ փառաւորէ:

Լույս զվարթ կամ Կիրակնամտի երգ:
Երգը կոչվում է նաև Երգ կամ օրհնություն ճրագաց, քանի որ երգի ընթացքում վառվում են Սուրբ Սեղանի վրա դրված այն մոմերը, որոնք վառվելու են հաջորդ օրը Սուրբ Պատարագին:

Monday, February 10, 2014

Ուր ես Մայր իմ. Արտակ սարկավագ Ղևոնդյան

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ. Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ. Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ. Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ. Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ. Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի. Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ. Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ. Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք:



Կատարում է Արտակ սարկավագ Ղևոնդյանը: Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ: (Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը)

Sunday, February 9, 2014

Ամէն Հայր Սուրբ. Արա Պարթևյան

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.
Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն


Մշակումը Արա Պարթևյանի:
Կատարում է Արտակ սրկ. Ղևոնդյանը:

Տէր ողորմեա

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.

Ամենասուրբ Երրորդութիւն,
Տո՛ւր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ հիւանդաց բժշկութիւն,
Ննջեցելոց արքայութիւն:

Արի՛ Աստուած հարցն մերոց,
Որ ապավենդ ես նեղելոց:

Հա՛ս յօգնութիւն ծառայից քոց
Լեր օգնական ազգիս Հայոց:

Տէր, ողորմեա՛. Տէր, ողորմեա՛.
Շնորհիւ աւուրս մեզ ողորմեա:



Մշակումը՝ Խորեն Մեյխանեջյանի:

Monday, February 3, 2014

Բաց մեզ Տէր. Լուսինե Զաքարյան

Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Երգվում է Դռնբացեքի կարգի ժամանակ (Ծաղկազարդի երեկոյան):Քառասնօրյա պահեցողությունից հետո ժողովուրդը հավաքվում է եկեղեցու նախապես փակված դռների մոտ (հաճախ նաև փակված վարագույրի առջև է կատարվում կարգը), երգվում է Բաց մեզ Տէրը, որից հետո դռները բացվում են և ներկաները ներս են մտնում: