Thursday, December 26, 2013

Փառք քեզ Տէր Աստուած մեր. Անդրանիկ սրկ. Հովհաննիսյան

Փառք քեզ, Տէր Աստուած մեր, որ պարգեւեցեր զօրս զայս բարեաւ եւ
խաղաղութեամբ անցուցանել:
Մարդասէր Աստուած զառաջակայ գիշերս,որ ի վերայ մեր գալոց է, ի մեղաց
փրկեա, ի չարեաց ազատեա, եւ ի գործս բարիս առաջնորդեա:
Առաւօտու օրհնութեանցն եւ փառաբանութեանցն արժանի արա զամենայն
հաւատացեալս անուանդ քում սրբոյ եւ պահեա ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, տուր զքո խաղաղութիւնդ ամենայն աշխարհի, բարձ
զցասումն եւ զպատուհասն ի յարարածոցս:
Ողորմեա հարց եւ եղբարց մերոց կենդանեաց եւ հանգուցելոց:
Ողորմեա զեկեղեցի շինողաց, երախտաւորաց, պտղատուից, սպասաւորաց եւ
այնոցիկ, որք ընդ հովանեաւ սրբոյ եկեղեցւոյ են հանգուցեալ:
Տէր Աստուած, օգնեա թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից,
զօրաց եւ զաւակաց նոցին պահելով ի խաղաղութեան:
Տէր Աստուած մեր, պահեա զառաջնորդս եւ զեղբայրութիւնս մեր ամբողջ ե
անխռով ի կամս ողորմութեան քոյ:
Նշանաւ սուրբ եւ պատուական խաչիւ քոյ հալածեա զերեւելի եւ զաներեւոյթ
թշնամին ի սահմանաց մերոց եւ ի բնակութենէս մերմէ:
Փրկեա զմեզ ի հրոյն յաւիտենից. եւ քեզ փառք յաւիտեանս. ամէն:
Երգում է Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը: Օրվա վերջին` Հանգստյան ժամերգության փակման մաղթանքն է, որ երգվում է երիցագույն հոգևորականի կողմից:

Tuesday, December 24, 2013

Խորեն Պալյան «Ընդ երկնային»

Ընդ երկնային հոգեղինաց դասքն
այսօր տօնեմք զյիշատակ սրբոյն Ստեփաննոսի.
բարեբանելով զքեզ Տէր Աստուած հարցն մերոց:



Սուրբ Ստեփանոս Նախավկա Սարկավագին նվիրված կանոնի «Հարց» շարականն է:
Կատարում է Խորեն Պալյանը:

Monday, December 16, 2013

Ամէն. Հայր Սուրբ

Ամէն. Հայր Սուրբ, Որդիդ Սուրբ, Հոգիդ Սուրբ.
Օրհնութիւն Հաւր եւ Որդւոյ եւ Սրբոյ Հոգւոյն այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն



Կատարում են
Արտակ սարկավագ Ղևոնդյանը, Անդրանիկ սարկավագ Հովհաննիսյանը և Հրայր սարկավագ Հակոբյանը:

Monday, December 9, 2013

Սուրբ Պատարագ

Մաս Առաջին Մաս Երկրորդ Մաս Երրորդ Մաս Չորրորդ Մաս Հինգերորդ

Tuesday, September 10, 2013

Տօնեմք. Արտակ սրկ. Ղևոնդյան

Տօնեմք զՔո Յարութիւնդ Քրիստոս:



Կատարում է Արտակ սարկավագ Ղևոնդյանը:

Wednesday, June 19, 2013

Նայեա ի մեզ

Նայեա ի մեզ եւ ողորմեա մեզ Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:
Որ Հայրդ ես որբոց եւ դատաւոր այրեաց Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:
Որ պսակիչդ ես սրբոց լուր եւ մեզ աղօթիւք սոցա Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:



Կատարում է Արարատ երգչախումբը:
Մարտիրոսաց կանոնի ԳՁ ձայնեղանակի <Ողորմյա> շարականն է:
Մշակումը` Վահե Բեգոյանի:

Wednesday, May 22, 2013

Այսօր Աստուածութիւնն զուարճանայ

Այսօր Աստուածութիւնն զուարճանայ նոր հաստատելով զերկիր, պարըք սուրբք փառաբանեն զուարթնոց, եւ մեք ձայնիւ օրհնութեամբ զարդարեսցուք սուրբ զտօնս: Երգվում է Ձեռնադրության ժամանակ:

Ուր ես մայր իմ. Կարինե Ավետիսյան

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ. Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ. Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ. Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ. Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ. Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի. Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ. Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ. Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք: Կատարում է Կարինե Ավետիսյանը: Երգվում է Ավագ Ուրբաթ (Ավագ Հինգշաբթի երեկոյան) օրը` Խավարման կարգի ժամանակ: (Սուրբ Զատկին նախորդող շաբաթվա բոլոր օրերն ունեն ԱՎԱԳ նախադրությունը)

Ի կոյս վիմէն

Ի կոյս վիմէն յարեաւ այսօր և զգերեալսն ի գերողէն ազատեաց: Սուրբ Հարության Մեղեդի է. երգվում է Սուրբ Պատարագի ժամանակ: Կատարում է Կարինե Ավետիսյանը:

Sunday, April 14, 2013

Զորավոր աղոթք

Զորավոր աղոթք Սուրբ Եփրեմ Ասորու Զորավոր աղոթք: Սուրբ Եփրեմ Ասորին Տիեզերական Եկեղեցու Տասներկու Սուրբ Վարդապետներից մեկն է:

Sunday, April 7, 2013

Աստուածածին երկնային

Աստուածածին երկնային դուռն Աստուածային ձայնիւն ավետարանէր հրեշտակն. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: Ի քերովբէս բազմեալ ընդ Հօր անապականաբար բնակիլ հաճեցաւ ի քում յորովայնի. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: Որ բոցեղէն սրովբէիւք շրջափակեալ պահիւր, այսօր ի մեջ մարդկան ի գիրկս հողեղինի յայտնեալ. ուրախ լեր, բերկրեալդ, Տէր ընդ քեզ: ԳՁ ձայնեղանակի Մեծացուսցե շարական է, երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Sunday, March 31, 2013

Այսօր յարեաւ

Այսօր յարեաւ ի մեռելոց փեսայն անմահ եւ երկնաւոր. քեզ աւետիք խնդութեան հարսն ի յերկրէ եկեղեցի. օրհնեա ի ձայն ցնծութեան զԱստուած քո Սիօն: Այսօր անճառ լոյսն ի լուսոյ լուսաւորեաց զմանկունս քո. լուսաւորեա Երուսաղէմ. քանզի յարեաւ լոյս քո Քրիստոս. օրհնեա ի ձայն ցնծութեան զԱստուած քո Սիօն: Այսօր խաւարն անգիտութեան հալածեցաւ երրեակ լուսովն. եւ քեզ ծագեաց լոյս գիտութեան յարուցեալն ի մեռելոց. Քրիստոս օրհնեա ի ձայն ցնծու: Այսօր զատիկ մեր զենմամբ Քրիստոսի արասցուք տօն ցնծութեամբ նորոգեալքս ի հնութենէ մեղաց ասելով. Քրիստոս յարեաւ ի մեռելոց: Այսօր հրեշտակն լուսափայլ ի յերկնից իջեալ զարհուրեցոյց զպահապանսն. եւ սուրբ կանանցն քարոզէր ասելով. Քրիստոս: Սուրբ Հարության տոնի Օրհնության շարականն է:

Saturday, March 30, 2013

Օրհնեցէք,գովեցէք եւ բարձր արարէք զՆա յաւիտեան

Օրհնեցէք,գովեցէք եւ բարձր արարէք զՆա յաւիտեան: Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագներին Սուրբ Խորանից սարկավագներն ընթերցում են Դանիելի մարգարեության երրորդ գլուխը:

Friday, March 29, 2013

Այսօր ի կատարումն

Այսօր ի կատարումն Աստուածային ընթրեացն որ ուխտի ճշմարտութեան քո. ի վերնատունն խորհրդոյ տարամերժեալ Յուդաս ի հօտէն փոքու. ուստի եւ դու Գառն Աստուծոյ դիմեալ կամաւ ի մահ խաչին առի բառնալ զմեղս աշխարհի. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք: Այսօր որ ի հրեղէն զօրաց երկնից միշտ փառաբանեալ երկրպագիս բանդ. աղօթէիր առ հայր մարմնով չնկալեալ ընդ հօր զքո վասն իմ զպաղատանս. ուստի կամաւ կրելով զերկիւղ ի հրեշտակաց զօրանայիր զօրացուցիչդ երկնաւորաց եւ երկրաւորաց.վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք: Այսօր յառաջ նշանակեալ հրամանն քո կատարիւր յաշակերտաց դասն. քանզի զհովիւդ քաջ հարեալ կցրուեցաւ հօտն ըստ մարգարէին. որ եւ կապեցար անկապելիդ ի յԱննայէ եւ ի Կայիափայ դատապարտեալ. ի ծառայէ ապտակեցար եւ նախատանաց թուք կերպարանդ հօր ընկալար. վասն որոյ խնայեա ի մեզ Քրիստոս կամաւոր քո չարչարանօք: Ավագ Ուրբաթ օրվա հետևակ շարականն է:

Այսօր անճառ

Այսօր անճառ լուսոյն ծագումն ի փրկութեան մեր կատարումն խոնարհի ի վերնատունն ի ստուերական տօնից լրումն. նախ քան զընթրիսն խորհրդոյ սփածաւ զենջակ արկողն լուսոյ եւ ջուր առեալ ծառայաբար` զոտս լուանայր զաշակերտացն: Բանին Հօր փառաց լուսոյ Պետրոս մերձիլ յոտս ոչ ներէր այնմ ձեռաց, որոյ են գործք երկնից երկինք եւ երկրաւորք, որով կուրաց աչք բացան, խուլք եւ համերք արձակեցան, որ վեր ածեաց զինքն ի ծովէն, սաստեաց ալեացն, եւլռեցին Երգի հեղինակը Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետն է: Երգվում է Ավագ Ուրբաթ` Ավագ Հինգշաբէի գիշերը` Խավարման կարգի ժամանակ: Այն երգվում է նաև Գիշերային ժամերգության Խաչի պաշտոնի ժամանակ: Խաչի պաշտոն կատարվում է Սուրբ Խաչի տոներին /բացի Երևումն Սուրբ Խաչի տոնից/ նաև Մեծ Պահքի կիրակիներին:

Wednesday, March 27, 2013

Ուր ես մայր իմ. Գոհար Գասպարյան

Ո՞ւր ես, մայր իմ. քաղցր եւ անուշ. Սէր ծնողիդ զիս այրէ. Լցան աչք իմ դառն արտասւօք, Ոչ ոք ունիմ, որ սրբէ. Ազդ արարէք մօրն իմոյ, Որ գայ կարօտն իւր առնէ. Գուցէ երբեք յետոյ եկեալ Եւ զիս մեռեալ գտանէ. Ո'վ Մարիամ Մագդաղինէ Եւ ազգակից Սողոմէ. Վա'յ ինձ, Յիսուս Միածին Որդի Արեգակն կորուսի. Ո՞ւր ես, առաջ լոյս իմ Որդեակ Հոգւոյս հոգի իմ Զաւակ. Վայ իմ որդեակ, անոյշ գառնուկ Առանց քեզի մնացի որբուկ. Ո'վ Մարիամ, եւ դուք, կանա'յք, Ինձ հետ լացէք, ողբացէք: Կատարում է Գոհար Գասպարյանը:

Ցօղեա յիս մշտկաւ

Ցօղեա' յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա', եւ քան զձիւն սպիտակ եղէց: Ողորմեա' ինձ, Աստուա'ծ, ըստ մեծի ողորմութեան քում, ըստ բազում գթութեան քում քաւեա' զանօրէնութիւնս իմ: Առաւել լուա' զիս յանօրէնութենէ իմմէ եւ ի մեղաց իմոց սո'ւրբ արա զիս: Զանօրէնութիւնս իմ ես ինձէն գիտեմ, եւ մեղք իմ առաջի իմ են յամենայն ժամ: Քեզ միայն մեղայ, Տէ'ր, եւչար առաջի քո արարի: Որպէս արդար եղիցիս ի բանս քո եւյաղթող ի դատել քեզ: Անօրէնութեամբ յղացաւ եւ ի մեղս ծանաւ զիս մայր իմ: Դու, Տէ'ր, զճշմարտութիւն սիրեցեր, զանյայտս եւ զծածկեալս իմաստութեամբ քով յայտնեցեր ինձ: Ցօղեա' յիս մշտկաւ, եւ սուրբ եղէց, լուա', եւ քան զձիւն սպիտակ եղէց: Հիսուներորդ` Ողորմյա սաղմոսն է, որ հատուկ մեղեդիով երգվում է Ոտնլվայի ժամանակ:

Որ անսկիզբն յէութեանդ

Որ անսկիզբն յէութեանդ ես Աստուած. այսօր զգեցար զգեստ հողեղէն ծառայի ծածկելով զմերկութիւն նախահօրն. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն ազգի մարդկան: Որ վերօրհնիս ի հրեղէն քերովբէից այսօր եկիր կամաւ ի վերնատունն խորհրդոյ. լուացեր զաշակերտսն յօրինակ վասն մեր. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն ազգի մարդկան: Որ յաթոռ փառաց նստիս ընդ հօր. այսօր բազմիլ ընդ աշակերտսն յանձն առեր. բաշխելով զմարմին եւ զարիւն քո սուրբ. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն ազգի մարդկան: Ավագ Հինգշաբթի օրվա Տեր հերկնից շարականը:

Արկօղդ զլոյս

Արկօղդ զլոյս որպէս զօթոց. այսօր անճառ խոնարհութեամբ ի վերնատունն խորհրդոյ զգեստ ծառայի¬ սփածանիլ յանձն առեր. օրհնեմք զեկեալդ ի կամաւոր չարչարանս: Որում երկրպագեն դասք հրեշտակաց խոնարհեցար ի լուանալ զոտս հողեղէնս. բժշկել սոքօք զգարշապարս նախահօրն. բժշկեա զհոգւոյ իմոյ զհիւանդութիւնս: Որ ի խորհուրդս փրկականս եկեղեցւոյ բաշխեցեր աշակերտացն զմարմինդ քո. նորոգելով զմահացեալսն. ի ճաշակմանէ. հաղորդս այսմ ընկալ զմեզ միայն մարդասէր: Ավագ Հինգշաբթի օրվա Ողորմյա շարականը:

Այսօր կանգնեցաւ աւազան

Այսօր կանգնեցաւ աւազան մկրտութեան ի թողութիւն մեղաց մերոց: Այսօր տէրն մեր լուանայր զոտս աշակերտացն եւ պատուիրէր զայս ասելով: Մի ոմն ի ձէնջ եղբարք մատնելոց է զիս ի մահ եւ որոշի յաշակերտացդ: Զայն լուեալ Պետրոսի ակնարկէր առ Յովհաննէս հարցանել թէ ով իցէ: Բանն զորասաց Յիսուս տրտմեցոյց զիւր զաշակերտսն եւ խռովեցան ամենեքեան: Ավագ Հինգշաբթի օրվա Մանկունք շարական:

Որսացան զանձն արդարոյ

Որսացան զանձն արդարոյ եւ զարիւն ամբիծ պարտաւոր առնէին: Եղեւ Տէր ապաւէն իմ, Աստուած օգնական յուսոյ իմոյ: Ավագ Հինգշաբթի օրվա Առավոտու երգն է:

Ամենակալ, քաւեա զմեղս իմ

Ամենակալ, քաւեա զմեղս իմ, զի Աստուած ես ապաշխարողաց: Եւ զՀոգիդ Սուրբ մի հաներ յինէն, զի Աստուած ես ապաշխարողաց: Եւ փրկեա զիս յահագին հրոյն, զի Աստուած ես ապաշխարողաց: Կարգ Ապաշխարողացի շարականներից:

Զարհուրեալ դողացավ

Զարհուրեալ դողացաւ ամենամեղ անձն իմ յահեղ Քո դատաստանաց յաններելի տանջանացն: Ավագ Հինգշաբթի Առավոտյան ժամերգությունից հետո կատարվում է Ապաշխարողաց կարգ: Կարգ Ապաշխարողացի շարականներց:

Այսօր կանգնեցաւ

Այսօր կանգնեցաւ աւազան մկրտութեան ի թողութիւն մեղաց մերոց: Այսօր տէրն մեր լուանայր զոտս աշակերտացն եւ պատուիրէր զայս ասելով: Մի ոմն ի ձէնջ եղբարք մատնելոց է զիս ի մահ եւ որոշի յաշակերտացդ: Զայն լուեալ Պետրոսի ակնարկէր առ Յովհաննէս հարցանել թէ ով իցէ: Բանն զորասաց Յիսուս տրտմեցոյց զիւր զաշակերտսն եւ խռովեցան ամենեքեան: Ավագ Հինգշաբթի օրվա Համբարձի շարական:

Tuesday, March 26, 2013

Վերաձգօղն երկնից

Վերաձգօղն երկնից մշտնջենաւոր հօր որդին. ներգործեալ իմովս ի վեր քան զհրաշս. ծառայի առեալ զկերպ անկողոպտելի Աստուածութեամբն: Բանին զմաքրեցելոցն ջրով զոտս լուանայր. զի զխոնարհութիւն ի նոսա տպաւորեսցէ. Երրորդութեանն գոլ օթեւան: Բաշխէ զմարմին իւր եւ զարիւն նոր ուխտ անուանեալ. եւ յիշատակ կամաւոր մահուանն. մերձեցելոցս ի նա սրբութեամբ: Աղբիւր լուսոյ եւ ճառագայթ անշիջանելի լոյս. որ լուանալ յանձն առեր զոտս աշակերտացն. մաքրեա ի մէնջ զմէգ խաւարին խորհրդոյ եւ լուսաւորեա զմեզ: Որ մարմնով եւ արեամբ քո ցուցեր զթողութիւն մեղաց. որ միշտ պատարագիս ի մեզ անծախապէս. մաքրեա ի մէնջ: Որ քաւիչ զայս նոր ուխտ ցուցեր յետ առաջնոյ քո. մահացելոցս ի ճաշակմանէ նախահօրն. մաքրեա ի մէնջ: Որ եսդ ի յերկինս եւ ի վերայ երկրի. այսօր յանձն առեր լուանալ զոտս աշակերտացն. եւ զիս լուա Քրիստոս ի մեղաց իմոց: Որ բարեբանիս յիմանալի զուարթնոցն. հաճեցար մարմնով պատարագիլ. արա եւ զիս արժանի Աստուածային շնորհիդ: Որոյ աթոռ քերովբէ ի վենատունն բազմեցար. կենարար բաժակաւդ զմեզ փրկեցեր. փրկեա եւ զիս յաւիտենից ի հրոյն: Ավագ Հինգշաբթի օրվա Օրհնության շարական:

Լուացից սրբութեամբ

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Լուացից սրբութեամբ զձեռս իմ եւ շուրջ եղէց զսեղանով քո, Տէ'ր: Տէ'ր, սիրեցի զվայելչութիւն տան քոյ եւ զտեղի յարկի փառաց քոց: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Պատրաստ արարեր առաջի իմ զսեղան, ակն յանդիման նեղչաց իմոց: Օծեր իւղով զգլուխ իմ, բաժակ քո որպէս անապակ արբեցոյց զիս: Փառք եւ երկրպագ. այժմ եւ միշտ. Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա: Ավագ Հինգշաբթի օրվա Ալելուք:

Լոյսդ ի հայրական ծոցոյ ծագեալ

Լոյսդ ի հայրական ծոցոյ ծագեալ հալածելով զխաւար մեղաց. կենարարդ յայտնեցեր այսօր զխորհուրդ ընտրեալ քո աշակերտացն. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն մեզ Աստուած հարցն մերոց: Զոր օրհնեն դասք լուսեղէնք զոտս տաժանեալս լուացեր զանիծիցն մերկացեալ ի մէնջ ծածկոյթ. զգեստ ծառայի սփածար. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն մեզ Աստուած հարցն մերոց: Անապականութեան աղբիւր զկենդանարարդ բաշխեցեր զմարմինդ քո. նորոգելով զմահացեալսն յանցանօք ի պատրանաց թշնամւոյն.օրհնեալ եկեալդ ի փրկութիւն մեզ Աստուած հարցն մերոց: Եցէք ճառագայթ փառաց հօր եւ պատկեր բարերարութեան. որ զգեցաւն այսօր զգեստ ծառայական կերպի. զնա ամենայն ազինք օրհնեցէք հոգեւոր երգով: Որ անճառ խոնարհութեամբ ի մաքրումն ոտից աշակերտացն. զմարդկային ազգի գնացս ուղղեաց ի յերկինս. զնա ամենայն ազինք օրհնեցէք հոգեւոր երգով: Որ բաշխմամբ կենդանարար խորհրդոյ անապական ճաշակմամբն. հրաւիրեաց զմեզ յերկնից արքայութիւն. զնա ամենայն ազինք օրհնեցէք հոգեւոր երգով: երկրորդ տարբերակ Ավագ Հինգշաբթի օրվա Հարցի շարական:

Զքեզ հայր յառաջ

Զքեզ հայր յառաջ քան զաւիտեանս բարեբանեն դասք անմարմնոց հրեշտակաց. ձայնիւ երգով գոչեն եւ. աղաղակեն. Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով: Առաքեցեր զքո միածինդ մարմնանալ ի սուրբ կուսէն. եւ անարատ ծնանիլ յորովայնէ անապական.: բառնալով զմեր նեղութիւնս. Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով: Շնորհք բարի յԵրուսաղէմ երեւեցաւ հեթանոսաց. զի արարիչն յաւիտենից տղայ եղեալ յորդէգրութիւն կենաց կոչէ.Աստուած աստուծոց եւ տէր տերանց փրկիչ գոլով: Ավագ Հինգշաբթի օրվա Մեծացուսցե:

Նոր սքանչելիք

Նոր սքանչելիք այսօր տեսանեմք յաշխարհի ի մէջ հողեղինաց. արարածք արարչինը սպանութեան խորհին զխորհուրդ: Որ բանիւն իւրով զերկինս եւ զերկիրս հաստատեաց յոչնչէ գոյացուցեալ. վաճառի այսօր դիւրագին ընդ երեսուն արծաթոյ: եւ Ով Յուդաս արտասուելի երկնաւոր վարդապետին սպանութեան խորհի զխորհուրդ. մատնելով անօրինաց զի խաչեսցի ի մէջ երկրի: Ավագ Չորեքշաբթի օրվա Մանկունք և Համբարձի շարական:

Այսօր եկեալ կամաւ

Այսօր եկեալ կամաւ փրկիչն առ ի մատնիլ յանօրէն ժողովրդէն. վասն փրկութեան հեթանոսաց: Այսօր մատնի բանն ի բանաւոր հօտէ. եւ յառաջնոց դատապարտի յանօրինաց ժողովրդէն.վասն փրկութեան հեթանոսաց: Այսօր հողն զտէրն դատապարտէ. եւ արծաթոյ վաճառի արարիչն արարածոց. վասն փրկութեան հեթանոսաց: Ավագ Չորեքշաբթի օրվա տեր հերկնից շարական:

Զքէն խորհեցան

Զքէն խորհեցան ի չարութիւն Աստուած յաւիտենից. որ բանիւ զարարածս խորհրդով հիմնեցուցեր: Զքեզ որ արարիչդ ես մեծութեան արծաթոյ վաճառէին. յանձն առեր զամենայն համբերելով վասն մեր: Զքեզ որ թագաւորդ թագաւորաց ի ծառայէ դատապարտեալ. զի զմեզ փրկեսցես ի յանիծիցն Ադամայ: Ավագ Չորեքշաբթի օրվա Ողորմյա շարական:

Խորհեցան եւ խօսեցան զչարութիւն

Խորհեցան եւ խօսեցան զչարութիւն եւ զապիրատութիւն ի բարձունս խորհեցան: Եդին յերկինս զբերանս իւրեանց եւ զլեզուս իւրեանց ածէին զերկրաւ: Ավագ Չորեքշաբթի օրվա Առավոտու երգ:

Որ խորհրդոց ես տէր Աստուած անմահ

Որ խորհրդոց ես տէր Աստուած անմահ. զծածկեալ խորհուրդ չարին ապականեալ վանեա. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց: Որ զնախնւոյն Աբրահամու զհանդէս. խորագոյնս ծանուցեր աւետեօք որդւոյն պատուեալ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց: Որ շնորհես ծածկելոց յայտնի գոլ. Յուդաս արծաթոյ զանհասանելիդ մատնէր. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց: Զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Զբնակեալն ի վերին զօրսն ծածկապէս խորհուրդ. քահանայքն հոլոնեալ վաճառէին զաստուած. եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Որ վասն մեր համբերեաց բանսարկուին. կամաւ վաճառի Աստուած բանն. եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Ավագ Չորեքշաբթի օրվա Հարցի շարակա:

Որ ուտէր զհաց իմ

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Որ ուտէր զհաց իմ, յաճախեաց առնել ինձ խաբէութիւն: Այլ դու, Տէ'ր, ողորմեա' ինձ եւ կանգնեա' զիս, եւ ես հատուցից նոցա: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Խորհեցան եւ խօսեցան զչարութիւն եւ զապիրատութիւն ի բարձունս խորհեցան: Եդին յերկինս զբերանս իւրեանց եւ զլեզուս իւրեանց յածէին զերկրաւ: Փառք եւ երկրպագ. այժմ եւ միշտ. Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա: Ավագ Չերքշաբթի օրվա Ալելուք: Երգվում է Գիշերային ժամերգության ժամանակ:

Sunday, March 24, 2013

Տարցին թագաւորի կուսանք

Տարցին թագաւորի կուսանք զհետ նորա, եւ զընկերս նորա տարցին նմա: Ածցին ցնծութեամբ եւ ուրախութեամբ եւ տարցին ի տաճար թագաւորի: Ավագ Երեքշաբթի օրվա Առավոտու երգն է:

Որ նստիս ի քրովբէս

Որ նստիս ի քրովբէս Աստուած բանդ. այսօր վասն մեր խոնարհութեամբ նստար ի լերինն ձիթենեաց. օրհնեմք զքեզ անդադար երգով: Որ համագոյդ ես խորհրդոցդ հայրենի. աշակերտաց քոց ծանուցեր զխորհուրդ քո գալստեանդ. օրհնեմք զքեզ անդադար երգով: Որ ամենայնց ես արարիչ եւ ստեղծիչ կենդանութեան. այսօր զծածկեալ խորհուրդ Երրորդութեանդ յայտնեցեր եկեղեցւոյ սրբոյ քո. օրհնեմք զքեզ անդադար երգով: Ավագ Երեքշաբթի օրվա Տեր Հերկնից շարականն է:

Զկուսութիւնդ քո

Զկուսութիւնդ քո Աստուածածին անարատ. զոր ոչ բոցակիզեաց հուր Աստուածութեանն. մեծացուցանեմք: Որ յարգանդի քում անապականաբար բնակեցաւ Քրիստոս Աստուած. եւ փրկիչ անձանց մերոց. մեծ: Անհասանելի տէրունական յայտնութիւնն աշխարհի ծագեցաւ. անմատոյց լուսոյն երկրպագեսցուք: Ավագ Երեքշաբթի օրվա Մեծացուսցե շարականն է:

Որ սքանչելիդ ես

Որ սքանչելիդ ես ի բարձունս տէր. եւ ահաւոր ի մէջ երկրի անուն քո սուրբ. օրհնեալ ես Աստուած հարցն մերոց: Որ զհաւատացեալսն ի քեզ պահեալ եւ զչարսն պատժեալ. գործակցօք ջրովք սուզմամբ յանդունդս. օրհնեալ ես Աստուած հարցն մերոց: Որ հաստատեցեր ազգի մարդկան հրով փորձիլ ի յերկրորդումն. պահեա անարատ զքո փրկեալս. օրհնեալ ես Աստուած հարցն մերոց: Զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Զթագաւորն յաւիտենից Քրիստոս որ եկն եւ փրկեաց զամենայն արարածս. եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Որ արար գալստեամբն իւրով զփրկութիւն որդւոց մարդկան. եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Նոր արարածք պատուեալք ի հրեշտակաց զերծեալք ի խաւարէ առ լոյսն. եւ բարձր արարէք զնա յաւիտեան: Ավագ Երեքշաբթի օրվա Հարցի շարականն է:

Կացցէ դշխոյ.Ալէլուք ավագ Երեքշաբթի օրվա

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Կացցէ դշխոյ ընդ աջմէ քումմէ ի հանդերձս ոսկեհուռս զարդարեալ եւ պաճուճեալ: Լուր, դուստր, եւ տես, խոնարհեցո զունկն քո, մոռա զժողովուրդ քո եւ զտուն Հօր քոյ, զի ցանկացաւ թագաւոր գեղոյ քոյ: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Տարցին թագաւորի կուսանք զհետ նորա եւ զընկերս նորա տարցին նմա: Ածցին ցնծութեամբ եւ ուրախութեամբ եւ տարցին ի տաճար թագաւորի, եւ փոխանակ հարց քոց եղիցին որդիք քո: Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա: Ավագ Երեքշաբթի օրվա Ալելուքն է:

Saturday, March 23, 2013

ԶՔրիստոս թագաւորն

ԶՔրիստոս թագաւորն որ էն ի յաթոռ փառաց. տեսաք ի յերկրի նստեալ ի նոր յաւանակի: Ընդառաջ ելեալ արքային դասք եբրայեցւոց. ծերքն ոստովք ձիթենեօք եւ տղայքն արմաւենեօք: Միաբանական ձայնիւ գոչէին երգ նոր. բարեբանելով զանմահ թագաւորն: Ծաղկազարդի տոնի Տեր հերկնից շարական է:

Որ յաթոռ փառաց

Որ յաթոռ փառաց բազմեալ ընդ հօր անսկզբնակից բանդ. այսօր բազմիլ ընդ հողեղէնսն յանձն առեր. օրհնեմք զեկեալդ ի փրկութիւն աշխարհի: Որ անճառ Աստուածութեամբդ օծեալ զքո ծառայական կերպ. այսօր հաճեցար օծանիլ իւղով ի մեղաւորաց. օրհ: Որ կենարար թաղման քո գուշակ զիւղոյն ծանուցեր զօծումն. այսօր Յուդային յայտնեցաւ խորհուրդ արծաթսիրութեան. օրհ: Որ խորհրդեամբ ընդ հօր եւ հոգւոյն արար ի պատկեր իւր զմարդն առաջին. այսօր որդիք մարդկան: ժողովեալ խորհին մատնել ի մահ զորդին Աստուծոյ: Յուդա սիրոյն աշակերտ փոխանակեաց զատելութիւն առ վարդապետին. մատնելով քահանայիցն ընդ երեսուն արծաթոյ: Վերաձգօղն երկնից մշտնջենաւոր հօր որդին. ներգործեալ իմովս ի վեր քան զհրաշս. ծառայի առեալ զկերպան կողոպտելի Աստուածութեամբն: Բանին զմաքրեցելոցն ջրով զոտս լուանայր. զի զխոնարհութիւն ի նոսա տպաւորեսցէ. Երրորդութեանն գոլ օթեւան: Բաշխէ զմարմին իւր եւ զարիւն նոր ուխտ անուանեալ. եւ յիշատակ կամաւոր մահուանն. մերձեցելոցս ի նա սրբութեամբ: Արկողդ զլոյս որպէս զօթոց. այսօր անճառ խոնարհութեամբ ի վերնատունն խորհրդոյ. զգեստ ծառայի¬ սփածանիլ յանձն առեր. օրհնեմք զեկեալդ ի կամաւոր չարչարանս: Որում երկրպագեն դասք հրեշտակաց. խոնարհեցար ի լուանալ զոտս հողեղէնս. բժշկել սոքօք զգարշապարս նախահօրն. բժշկեա զհոգւոյ իմոյ զհիւանդութիւն: Որ ի խորհուրդս փրկականս եկեղեցւոյ բաշխեցեր աշակերտացն զմարմինդ քո. նորոգելով զմահացեալսն ի ճաշակմանէ. հաղորդս այսմ ընկալ զմեզ միայն մարդասէր: Որ անսկիզբն յէութեանդես Աստուած. այսօր զգեցար զգեստ հողեղէն ծառայի ծածկելով զմերկութիւն նախահօրն. օրհնեալ եկեալդ ի փրկութիւն ազգի մարդկան: Որ վերօրհնիս ի հրեղէն քերովբէից. այսօր եկիր կամաւ ի վերնատունն խորհրդոյ. լուացեր զաշակերտսն յօրինակ վասն մեր. օրհ: Որ յաթոռ փառաց նստիս ընդ հօր այսօր բազմիլ ընդ աշակերտսն յանձն առեր. բաշխելով զմարմին եւ զարիւն քո սուրբ. օրհ: Եկեալ ի փրկութիւն ազգի մարդկան. ի ծառայէ յանձն առնու մատնիլ ի դատաստան. համբերելով վասն զմեզ կեցուցանել: Մատնեալ Պիղատոսի որպէս մահապարտ. ի յԱննայէ եւ ի Կայիափայ դատապարտեալ. համ: Ավագ Չորեքշաթի օրվա Օրհնության շարականն է:

Ուրախ լեր եկեղեցի սուրբ

Ուրախ լեր եկեղեցի սուրբ. ի գալստեան սուրբ միածնին. ուրախ լեր եւ ցնծա հանդերձ ամենայն սրբովք: Խնդա յոյժ դուստր վերին Սիովնի. ահա թագաւոր քո գայ նստեալ ի յաւանակի նորոյ. արդար եւ փրկիչ փրկէ եւ կեցուցանէ: Զուարճացիր եւ բերկրեա ժողովուրդ Աստուծոյ. մատո զոստս ծաղկեալս հաւատով եւ ասա. օրհնեալ որ եկիրդ թագաւոր տիեզերաց: Ծաղկազարդի տոնի Ողորմյա շարականը:

Անսկիզբն բանն հօր

Անսկիզբն բանն հօր որ ի վերայ քերովբէիցն հանգչի. այսօր ի վերայ յաւանակի նորոյ նստեալ. օրհնեալ արքայ եկեալ անյաղթելի թագաւոր: Յառաջ քան զյաւիտեանս որդին որ ի վերայ քառակերպիցն բազմի. այսօր ի ծերոց եւ ի տղայոց փառատրեցաւ.օրհնեալ արքայ եկեալ անյաղթելի թագաւոր: Եկայք նոր ժողովուրդք ընդ անմարմնոցն դասս բազմութեան. զսա հնչմամբ երգով քաղցր ձայնիւ փառատրեսցուք.օրհնեալ արքայ եկեալ անյաղթելի թագաւոր: Ծաղկազարդի տոնի Ճաշու շարականն է:

Այսօր մտանէ.Ծաղկազարդի Առավոտու երգ

Այսօր մտանէ թագաւորն մերՔրիստոս ի յԵրուսաղէմ նոր քաղաք Դաւթի: Ընդառաջ ելին ծերքն ոստովք ձիթենեօք եւ զԱստուածորդին փառաւորէին: Ծաղկազարդի Առավոտու երգն է:

Ուրախ լեր յոյժ

Ուրախ լեր յոյժ դուստր Սիովնի պայծառացիր Երուսաղէմ զարդարեա զդրունս քո քաղաքդ Աստուծոյ: Քանզի Քրիստոս որ էնն ի յաթոռ փառաց. այսօր մտանէ ի քեզ նստեալ ի վերայ յաւանակի նորոյ: Ծերք եւ տղայք ոստովք ձիթենեօք միաբանութեամբ երգէին. օրհնութիւն որդւոյ Դաւթի օրհնեալ եկեալ անուամբ տեառն: Ծաղկազարդի տոնի Մեծացուսցե շարականը:

Որ ի քրովբէական

Որ ի քրովբէական անաթոռ ընդ հօր նստէիր բանդ Աստուած. այսօր խոնարհութեամբ նստար մարմնով նոր յաւանակի. զքեզ բարեբանեմք. Աստուած հարցն մերոց: Որ ի սրովբէիցն սրբասաց ձայնիւ անդադար օրհնաբանիս. այսօր ի դասուց եբրայեցւոց որդի Դաւթի փառաբանեցար. զքե: Որ ի հրակերպիցն երգաբանեալ հնչմամբ ի բարձունս օրհնաբանիս. այսօր ի ծերոց եւ ի տղայոց գովեցար ովսաննա երգով. զքեզ բարեբանեմք աս: Զտէր օրհնեցէք բարձր արարէք զնա յաւիտեան: Այսօր զգալուստ փրկչին մերոյ ցնծութեամբ տօնէն որ Երուսաղէմ. ժողովուրդք որք ի հեթանոսաց. բարձրար: Այսօր ընդ մանկանցն եբրայեցւոց զհինաւուրցն եկեալ նոր արքայի Սիօն. մանկունք սուրբ եկեղեցւոյ. բարձր: Այսօր ընդ ծերոցն օրհնաբանից ուրախութեամբ բարեբանեցէք զանմահ թագաւորն եկեալ. քահանայք հոգեւոր երգով. բարձր արա: Ծաղկազարդի տոնի հարցի շարականն է:

Ահաւորես թագաւոր

Ահաւորես թագաւոր քրովբէական ձայնիւ օրհնեալ. ի յերկինս ի երկրի եւ յամենայն ժամանակի: Ահաւոր ես թագաւոր որ նորոգես զքո զարարածս. հաստատես ի հաւատս ի գիտութիւն ճշմարտութեան: Լուսաւորեա զմեզ Քրիստոս ի միւս անգամ քո գալստեանն. յորժամ ծագիս ի յերկնից եւ նորոգես զքո զարարածս: Ավագ Երեքշաբթի օրվա Մանկունք շարականն է:

Thursday, February 28, 2013

Որ յանէից գոյացուցեր

Որ յանէից գոյացուցեր զքո զարարածս ի սկզբանէ. ի պատկեր Աստուածութեանդ քո ստեղծեր մարդ ի հողոյ. ժառանգելնմա զանապատում զկեանսն:
Իսկ պատրանօք բանսարկուին ի դրախտէն արտաքս անկեալ. ի յաւէժ կենդանութեանն մահառիթ պտղով մեռեալ. մերկացաւ զփառս անստուեր լուսոյն:
Այլ դու փրկիչ բարերար որ մարմնացար ի սուրբ կուսէն. եւ հեղմամբ արեանդ քո բարձեր զյանցանս նախաստեղծին. փրկելով զմեզ յանիծից նորա:
Որ ըստ պարտեաց նախահօրն յանձն առին յօժարութեամբ ըմպել զբաժակ չարչարանաց ընդ քեզ որդիքն Զեբեթեայ. շնորհեա մեզ տէր զբաժակ քո փրկութեան:
Ի միւս անգամ քո գալստեանն յորժամ գաս դատել զերկիր. ընդ նոսին դասաւորեա զմեզ ի փառս յաջակողմեանն. որով հանցուք քեզ զօրհնութիւն յանսպառ յաւիտենին:



Ավագ Երկուշաբթի օրվա Համբարձի շարականն է:

Ալէլուիա. ալէլուիա

Ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա:
Այսօր ընդ զօրս երկնից համաձայնեալ. միաբանական ձայնիւ երգեմք ասելով. Ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա:
Երկրաւորքս ընդ երկնայինսն հողեղէնքս ընդ հրեղէնսն. միաբանական ձայնիւ. Ալէլուիա. ալէլուիա. ալէլուիա:



Ավագ Երկուշաբթի օրվա Մանկունք շարականն է:

Զի Նա ասաց. Ալէլուք

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա.
Զի նա ասաց, եւ եղեն, հրամայեաց, եւ հաստատեցան:
Կարգեաց զնոսա յաւիտեան, սահման եդ, որք ոչ անցանեն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա.
Ի սկզբանէ, Տէ'ր, զհիմունս երկրի հաստատեցեր, եւ գործք ձեռաց քոց
երկինք են:
Նոքա կորնչին, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան:
Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ
այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն:
Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա:


Ավագ Երկուշաբթի օրվա Ալելուք:

Ի սկզբանէ. Ավագ Երկուշաբթի օրվա Առավոտու երգ

Ի սկզբանէ, Տէ'ր, զերկիր հաստատեցեր,
եւ գործք ձեռաց քոց երկինք են:
Նոքա կորնչին, եւ դու կաս եւ մնաս յաւիտեան:



Ավագ Երկուշաբթի օրվա Առավոտու երգն է:
Առավոտու երգը երկու տուն սաղմոսի փոխասացություն է հատուկ մեղեդիով, որ երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ` Փառք ի բարձունս-ից հետո:

Wednesday, February 27, 2013

Որ Արարիչդ ես

Որ արարիչդ ես յաւիտենից. եւ ստեղծեր զարարածս ամենայն յոչնչէ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց:
Որ թագաւորդ ես թագաւորաց. եւ շնորհես բանաւոր կենդանի մարդ ի հողոյ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց:
Որ ապաւէնդ ես մոլորելոց. եւ խնամես զյուսացեալքս ի քեզ քո տեսչութեամբդ. զքեզ օրհնեմք Աստուած հարցն մերոց:
Զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Օրհնեցէք Զթագաւորն եւ զաստուածն որ նմա միայնոյ վայելէ օրհնութիւն. եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Օրհնեսցէ Զի ծանոյց մեզ սքանչելի խորհուրդ սուրբ Երրորդութեանն եւ մի Աստուածութեանն Քրիստոս. եւ բարձր արարէք զնա յաւիտեան:


Ավագ Երկուշաբթի օրվա Հարցի շարականն է:

Առ ամենեսեան գթած Քրիստոս

Առ ամենեսեան գթած Քրիստոս թագաւոր խաղաղութեան. զքեզ աղաչեմք միայն մարդասէր:
Որ ում այսօր փափագեալ ցանկայր հոգւով եւ մարմնով. մայր որդւովք իւրովք խնդրէր զբարձրագոյն զփառս յերկրին կենդանեաց:
Տուողդ զկեանս անմահ առ քեզ աղաղակեմք եւ միաբան հայցեմք. շնորհեա եւ մեզ տէր կալ ի յաջմէ քումմէ:

Ավագ Երկուշաբթի օրվա Ողորմյա շարականն է:

ԶՔեզ օրհնեմք

Զքեզ օրհնեմք որ բաշխողդ ես բարութեանց. եւ հայցեմք որպէս ի մարդասիրէ. ընդ մօր քո ընտրելոցն զիմանալի աշխարհն:
Զի դու ես տէր յորմէ հայցէր մայրն հաւատով հանդերձ որդւովք սրբեցելովք ընդ աջմէ քո զփառս եւ յահեկէ. ընդ որս եւ մեք աղաչեմք զի դասեսցես ընդ սուրբս քո:
Այլ դու բարձրեալ փրկիչ որ վասն մեր խոնարհեցար. արժանի արա զմեզ ըմպել զբաժակ պատուիրանի կենաց քոց տէր. որով կացցուք յաջմէ քումմէ ի հանդերձեալ քում գալստեանն:



Ավագ Երկուշաբթի օրվա Տեր հերկնից շարականն է:

Որ վերօրհնիս

Որ վեր օրհնիս յաթոռս քերովբէից. ի վերայ նստիլ յաւանակի հաճեցար. բարեբանեալ որ եկիրդ ի կեցուցանել:
Ուստի եւ մեք զյաղթական օրհնութեանցն զձայն մատուցանեմք քեզ թագաւոր փառաց ընդ տղայսն օրհնաբանելով. բար:
Ովսաննա ի բարձունս ալէլուիա. բարեբանեալ եկեալ անուամբ տեառն ալէլուիա. եւ օրհնութիւն որ գալոցդ ես անուամբ տեառն ալէլուիա:
Այսօր զանսկիզբն բանն որ յաթոռ փառաց ընդ հօր յերկրի երեւեալ տեսաք. քերովբէական ձայնիւ օրհնեսցուք. օրհնեալ եկեալ անուամբ տեառն:
Այսօր յաւանակ քերովբէ եւ տղայքն եբրայեցւոց բարեբանեն. օրհնութիւն որդւոյ Դաւթի. օրհնեալ եկեալ անուամբ տեառն:
Այսօր գոլով ի Բեթանիա քո ամենազօր հրամանաւդ. ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ. դժոխք պարտեցաւ ապականութիւն լուծաւ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա զքո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ. յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ:
Այսօր գոլով ի Բեթանիա եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին. զՄարիամու զեղբայրն ի թաղմանէ յարուցեալ որդւոյն Մարիամու. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ:



Ծաղկազարդի տոնի Օրհնության շարականն է:

Տէր Աստուած մեր. Ալէլուք

Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Տէր Աստուած մեր երեւեցաւ մեզ, արարէք տօնս ուրախութեան կանխաւ, մինչեւ յանկիւնս սեղանոյ: Աստուած իմ ես դու, եւ խոստովան եղէց քեզ, Աստուած իմ ես դու, եւ բարձր արարից զքեզ: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա. Լերինք ցնծասցեն առաջի Տեառն, զի գայ. եւ հասեալ է Տէր ի դատել զերկիր: Դատէ զաշխարհս արդարութեամբ եւ զժողովուրդս իւր ուղղութեամբ: Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամէն: Ալէլուիա, ալէլուիա, ալէլուիա: Ծաղկազարդի Ալելուքն է:
Ալելուքը Տերունի օրերի Գիշերային ժամերգության վերջին երգն է,
Սրբոց և Պահոց օրերին երգվում է Թագավոր հավիտյան:

Զողորմութեան Քո զդուռն բազ մեզ Տէր

Զողորմութեան քո զդուռն մեզ տէր եւ արժանի արա զմեզ լուսեղէն յարկաց քոց ընդ սուրբս քոյ:
Ի պատրաստեալ քո յօթեւանս սրբոց քոց. ընկալ եւ զմեզ փրկիչ յորդեգրութիւն ի դպրութեան կենաց:
Ի նստիլ քո յատենի դատաւոր ահեղ խնայեա յարարածս քո. բարեխօսութեամբ եւ աղօթիւք սուրբ ճգնաւորացն:



Երգվում է Դռնբացեքին, ինչպես նաև Մկրտության խորհրդի ժամանակ:

Շնորհեա մեզ Տէր

Շնորհեա մեզ տէր արթնութիւն ընդ իմաստուն կուսանացն. եւ զհոգւոց մերոց լապտերս պայծառացո:
Երկնչիմք ի քէն տէր զարհուրեալք ի պատասխանւոյն. զամէնն ասելով եթէ ոչ գիտեմ զձեզ:
Յորժամ գաս փառօք հօր դատել զտիեզերս ամենայն. շնորհեա եւ մեզ տէր կալ ի յաջմէ քումմէ:
Բացցի մեզ դուռն ողորմութեան երկնաւոր փեսային. եւ մտցուք ի յառագաստ ընդ իմաստուն կուսանսն:
Ժամանեսցուք ընդ առաջ փեսային եւ մտցուք ի յառագաստ նորա. զի մի մնասցուք արտաքս որպէս զյիմար կուսանսն:
Պայծառասցին լապտերք հոգւոց մերոց. եւ բազմեցուսցես զմեզ ընդ հրաւիրեալսն ի կոչումն արքայութեանն երկնից:




Ավագ Երեքշաբթի օրվա Համբարձի շարականն է:
Երգվում է նաև Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի ժամանակ:

Tuesday, February 26, 2013

Թագաւոր փառաց

Թագաւոր փառաց քեզ սպասեսցուք պատրաստեալք արթնութեամբ ընդ առաջել որ գաս ի դատել զերկիր:
Անաղօտ վառեալ լապտերք հաւատոյ ընդ դասս իմաստուն կուսանացն. մտանել ի յառագաստ ընդ երկնաւոր փեսային:
Փութասցուք կանխեալ յառաջ քան զձայն Աստուածային բարբառոյն. զի մի մնասցուք արտաքս ըստ շիջման հինգ կուսանացն:



Ավագ Երկուշաբթի օրվա Ողորմյա շարականն է: Երգվում է նաև Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի ժամանակ:

Անեղն ի հօրէ

Անեղն ի հօրէ ծնեալ որդի յանէից գոյացոյց զեղեալքս զերկնային եւ զերկրաւորս էութիւն. արարածք ամենայն տուք փառսարարչին արարածոց: Պատկեր աներեւոյթ փառացն հօր ի պատկեր բարերարութեան իւրոյ արար զմարդկային բնութիւնս. արա:
Լոյսն ի հօրէ լուսոյ ծագեալ լուսափայլ զարդարեաց զԱդամ. ի դրախտին եդեալ անմահ տնկոցն երկրագործ. արա: եւ
Եկայք որդիք մարդկան այսօր ողբասցուք զհօրն զվտանգ. որ մերկացաւ մեղօք զփառս արարչին. եւ զգեցաւ զթզենւոյն ծածկոյթ փոխանակ անճառ լուսոյն:
Գովեցէք զորդին Աստուծոյ այսօր ցնծութեամբ որդիք Ադամայ. որ եկն ի խնդիր եղծեալ պատկերին. եւ գտեալ նորոգեաց ի փառս առաջին պատմուճանին:



Ավագ Երկուշաբթի օրվա Օրհնության շարականն է:

Սուրբ Աստուած

Սուրբ Աստուած, Սուրբ եւ Հզօր, Սուրբ եւ Անմահ,
որ եկիր եւ գալոց ես, ողորմեա մեզ:


Երեքսրբյան կամ Սուրբ Աստված:
Երգվում է Առավոտյան և Երեկոյան ժամերգությունների ժամանակ և Սուրբ Պատարագին:

Այսօր ընդ հրակերպեան

Այսօր ընդ հրակերպեան դասուցն օրհնաբանէին ծերքն ոստովք եւ տղայքն արմաւենեօք. ովսաննա օրհնեալ եկեալ ի յանուն տեառն:
Զոր սերովբէքն ծածկաբար ընդունիլ ոչ բաւէին. ի վերայ յաւանակի նորոյ նստեալ բարեբանեցաւ ի տղայոց. ովսաննա:
Այսօր ընդ ծերոց եւ ընդ տղայոց օրհնաբանութեանցն վեր երգեմք նորոյ արքայիդ եկեալ յԵրուսաղէմ. ովսաննա:
Օրհնեալ եկեալ անուամբ տեառն. օրհնեալ որ գալոցդ ես:




Ծաղկազարդի Համբարձի շարականն է:

Իմաստուն կուսանք

Իմաստուն կուսանքն պատրաստեալ իւղ լապտերաց. ելին ընդ առաջ երկնաւոր փեսային վառեալ լապտերօք:
Իսկ յիմարաց կուսիցն ունայնացեալք ի յիւղոյ. անպատրաստ գտան գալստեան փեսային շիջեալ լապտերօք:
Վասն որոյ եւ մեք պատրաստեսցուք իւղ հոգեւոր. զի մտցուք ի յառագաստ անմահ փեսային վառեալ լապտերօք:
Յորժամ յերկնից փառօք գաս Քրիստոս նստիս յաթոռ դատողական. եւ բաժանես զազգս ամենայն. յաջակողմեանն քում դասեա զմեզ ընդ օդեացն.
Յորժամ զտաղանդ պատուիրանին պահանջեսցես ի ծառայիցն. ընդ կրկնաշահ քանքարացն. արժանացո զմեզ Քրիստոս ուրախութեան քոյ երկինս:
Ճառագայթ փառաց հօր որդիդ միածին. որ զլոյսդ անվայրափակ մարմնով պարագրեալ. այսօր ի Թաբօր փառօք փայլեցեր:




Ավագ Երեքշաբթի օրվա Օրհնության շարականն է:

Բաց մեզ Տէր

Բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր, բաց մեզ Տէր զդուռն ողորմութեան, որ ողբալով կարդամք առ Քեզ:

Երգվում է Դռնբացեքի կարգի ժամանակ (Ծաղկազարդի երեկոյան):Քառասնօրյա պահեցողությունից հետո ժողովուրդը հավաքվում է եկեղեցու նախապես փակված դռների մոտ (հաճախ նաև փակված վարագույրի առջև է կատարվում կարգը), երգվում է Բաց մեզ Տէրը, որից հետո դռները բացվում են և ներկաները ներս են մտնում:

Ուրախ լեր

Ուրախ լեր եկեղեցի սուրբ
Ի գալստեան սուրբ Միածնին:
Ուրախ լեր եւ ցնծայ հանդերձ ամենայն սրբովք:



Երգվում է Ծաղկազարդի երեկոյան` Դռնբացեքի կարգի ժամանակ:

Monday, February 25, 2013

Որ ի յերկնից իջեր

Որ ի յերկնից իջեր բանդ Աստուած մարդ եղեալ ի սրբոյ կուսէն. յարութիւն եկիր առնել բարեկամին քում Ղազարու. փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:
Յորմէ դողան դասք հրեշտակաց մարդասիրապէս արտասուեցէր. ողբակցելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու.
փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:
Աղբիւր կենաց եւ անմահութեան. Աստուածային ձայնիւ դողացուցեր զմահ. եւ նորոգեցեր զչորեքօրեայ զմեռեալն.
փառք գալստեանդ քում Քրիստոս թագաւոր անմահ:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ճաշու շարականն է:
Երգվում է Սուրբ Պատարագին և Ճաշու 9-րդ ժամերգության ժամանակ:

Յիսուս Միածին

Յիսուս միածինն անմահութեանց պարգեւատուն երեւեցաւ մեզ. խափանեաց զզօրութիւն մահու:
Բղխմամբ արտասուաց Մարիամու եւ Մարթայի անկեալ առ ոտսն տեառն. խնդրէին զնորոգումն եղբօրն:
Բանիւ բանն Աստուած կենագործեաց զՂազարոս ի թաղմանէ. եւ եկեալ արտաքս անապական:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Մանկունք և Համբարձի շարականն է:

Տէր հանէր ի դժոխոց.Ղազարու հարության Առավոտու երգ

Տէր, հանէր ի դժոխոց զանձն իմ,
եւ փրկեցէր զիս յայնցանէ որք իջանէն ի գուբ:
Բարձր առնեմ զՔեզ, Տէր, զի ընկալար զիս,
եւ ոչ ուրախ արարէր զթշնամին իմ յիս:



Առավոտու երգ Ղազարու հարության հիշատակի օրվա: Առավոտու երգը երկու տուն սաղմոսի փոխասացություն է հատուկ մեղեդիով, որ երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ` Փառք ի բարձունս-ից հետո:

Աղբիւր անմահութեան

Աղբիւր անմահութեան բղխեալ ի Բեթանիա. կենագործեաց զՂազարոս ի թաղմանէ:
Կանխեալ Մարիամանցն արտասուալից հառաչմամբ. գտին կենդանացեալ զչորեքօրեայ զմեռեալն:
Յաստուածային ձայնէ գոչմանն սարսեցին դողալով դժոխք եւ երիզապինդ մեռեալն զգեցաւ զանմահութիւն:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Տեր հերկնից շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Որ ի չորեքկերպեան

Որ ի չորեքկերպեան կենդանեաց փառաբանիս ի բարձունս. այսօր մարդասիրապէս փրկիչի Բեթանիա երթալ յանձն առեր. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:
Որ յարտասուս Մարիամանց գթացեալ արտասուեցեր եւ յասացեր ցնոսա. ուր եդիք ես յարուցից զսիրելին իմ զՂազար. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:
Աստուածային արարչագործ ձայնիւդ քո Քրիստոսի թաղմանէ կոչեցեր զՂազարոս. ցուցար կենդանեաց եւ մեռելոց Աստուած. աղբիւր կենաց մեր եւ յոյս ողորմեա մեզ:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ողորմյա շարականն է:

Ահաւորես թագաւոր

Զկուսութիւնդ քո Աստուածածին անարատ. զոր ոչ բոցակիզեաց հուր Աստուածութեանն. մեծացուցանեմք: Որ յարգանդի քում անապականաբար բնակեցաւ Քրիստոս Աստուած. եւ փրկիչ անձանց մերոց. մեծ: Անհասանելի տէրունական յայտնութիւն աշխարհի ծագեցաւ. անմատոյց լուսոյն երկրպագեսցուք:
Ղազարոսի հարության հիշատակի օրվա Մեծացուսցե շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Աստուածային գոչմամբ

Աստուածային գոչմամբ ձայն արկեալ առ Ղազարոս կոչեցեր ի թաղմանէ. Աստուած հարցն մերոց:
Որ զարտասուս Մարիամու եւ Մարթայի ոչ անտես արարեր բարերար. Աստուած:
Զչորեքօրեայ զմեռեալն իշխանութեամբ անապական կոչեցեր ի թաղմանէ. Աստուած:
Գործք տեառն զտէր օրհնեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Գիշերք զտէր օրհնեցէք:
Որ հօրն է փառակից ի Բեթանիա եկն այսօր յարութիւն առնելով Ղազարու. օրհնեցէք եւ գովեցէք բարձր:
Իսրայէլ զտէր օրհնեսցէ:
Եւ լուծեալ զզօրութիւնս դժոխոց. Աստուածաբար կոչեաց զմեռեալ չորեքօրեայն ի թաղմանէ. օրհնեցէք եւ գո:



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Հարցի շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Ալէլուք Ղազարու հարութեան

Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.
Բարձր առնեմ զՔեզ, Տէր, զի ընկալար զիս,
եւ ոչ ուրախ արարէր զթշնամին իմ յիս:
Տէր Աստուած իմ կարդացի առ Քեզ եւ բժշկեցէր զիս Տէր.
հաներ ի դժոխոց զանձն իմ, եւ փրկեցէր զիս յայնցանէ, որք իջանէն ի գուբ:
Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.
Եհան զիս ի գբոյ տառապանաց, ի կաւոյ եւ ի տղմոյ:
Հաստատեաց ի վերայ վիմի զոտս իմ եւ ուղղեաց զգնացս իմ:
Փառք եւ երկրպագութիւն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. այժմ եւ միշտ եւ յավիտեանս յաւիտենից.ամէն
Ալէլուիա.Ալէլուիա.Ալէլուիա.



Ղազարոսի հարության հիշատակի օրվա Ալելուքն է:
Ալելուքը Տերունի օրերի Գիշերային ժամերգության վերջին երգն է,
Սրբոց և Պահոց օրերին երգվում է Թագավոր հավիտյան:

Այսօր գոլով ի Բեթանիա

Այսօր գոլով ի Բեթանիա քո ամենազօր հրամանաւդ. ձայնեցեր Ղազարու եւ դողացաւ մահ. դժոխք պարտեցաւ ապականութիւն լուծաւ. կենդանարար Քրիստոս կեցո զմեզ: Այսօր գոլով Բեթանիա զքո զաշխարհակեցոյց սուրբ զյարութիւնդ. յառաջագոյն ծանուցեր անապականաբար կոչմամբ զչորեքօրեայն ի թաղմանէ. կենդանարար Քրիստոս: Այսօր գոլով Բեթանիա եբրայեցւոց մանկունքն սքանչացեալ ասէին. զՄարիամու զեղբայրն թաղմանէ յարուցեալ որդւոյն Մարիամու. կենդանա: Կենդանութեանց բաշխօղ Քրիստոս. ի Բեթանիա եկաւորեալ այսօր. բարեկամին Ղազարու պարգ եւ է զկենդանութիւն: Տնօրինաբար արտասուելով ընդ Մարթայի եւ ընդ Մարիամու. ողբակցէր եւ որպէս մարդ հարցանէր ուր եդիք զՂազարոս: Եւ որպէս զԱստուած բարբառով յարուցանէ ի մեռելոց զչորեքօրեայն. եւ զուգընթաց ձայնին մեռեալն եկն արտաքս անապական: Յաստուածային ձայնէ գոչմանն սարսեցին դողալով կարապետք դժոխոցն. եւ մեռեալն եկն արտաքս անապական: Կացեալ ի դուրս այրին եւ ձայնէր ազդարարող բարբառովն ի գերեզմանն. Ղազարէ եկ արտաքս անապական: Ղազարոսի հարության հիշատակի օրվա Օրհնության շարականն է: