Friday, August 31, 2012

Այսօր ցնծան երկնայինքն. Սուրբ Աստվածածնի ծննդյան շարական

Այսօր ցնծան երկնայինքն եւ պար առեալ ի բարձունս.
երգեն զերգս հոգեւորս յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր վերինն Սիովն գոչեն զերգս սրովբէիցն
զԵրեքսրբեանն ասելով յաւուր ծննդեան Սրբուհւոյն:

Այսօր աստեղք եւ լուսին ընդ արեւու հրճուելով
գովեն զլոյսն ի Հօրէ յաւուր ծննդեան Լուսոյ Մօրն:

Այսօր ծերքն օրինականք մանկամբք նորոյ սիովնի
երիտասարդք եւ կուսանք խնդան ծննդեան Տիրուհւոյն:

Այսօր գունդք առաքելոցն եւ պարք նախատեսացն
յաւուր ծննդեան Մօր Բանին երգեն զփառս ի բարձունս



Կատարում է Գեղարդավանքի Երգչախումբը:
Սբ. Աստվածածնի Ծննդյան Տեր հերկնից շարականն է:
Սուրբ Աստվածածնի յոթ տոներից չորսն անշարժ են` միշտ նուըն օրն են տոնվում:
1.Ավետում-ապրիլի 7
2.Ծնունդ Սբ. Աստվածածնի-սեպտեմբերի 8
3.Սբ. Կույսի ընծայումը տաճարին-նոյեմբերի 21
4.Սբ. Կույսի հղացումը Աննայից և Հովակիմից-դեկտեմբերի 9
Մյուս երեք տոներն են` Վերափոխում, Գոտու գյուտի և Տուփի գյուտի տոներ:

Նայեա ի մեզ

Նայեա ի մեզ եւ ողորմեա մեզ Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:
Որ Հայրդ ես որբոց եւ դատաւոր այրեաց Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:
Որ պսակիչդ ես սրբոց լուր եւ մեզ աղօթիւք սոցա Քրիստոս որ ունիս բազում գթութիւն:



Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:
Մարտիրոսաց կանոնի ԳՁ ձայնեղանակի <Ողորմյա> շարականն է:
Կատարում է Հովեր երգչախումբը:

Thursday, August 30, 2012

Զինաւորն Քրիստոսի. Սուրբ Սարգիս զորավարի շարական

Զինաւորն Քրիստոսի ի Հօրէ առեալ պարգեւս.
յաստուածատունկ ի դրախտէն ծագեցաւ մեզ շառաւիղ.
որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:

Իսկ երանելի վկայն Քրիստոսի զօրանայր ի Սուրբ Հոգւոյն
զի զերանութեանցն առնոյր զշնորհս ողորմութեան
որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:

Աստ արասջիք զյիշատակ սրբոյն Սարգսի զօրավարին
որ է դուռն երկինց եւ ճանապարհ արդարութեան.
որ է զէն յուսոյ վահան հաւատոյ:



Երգվումէ Սբ. Սարգիս զորավարի տոնին Առավոտյան ժամերգության ժամանակ:
Կատարում է Հովեր երգչախումբը:

Այսօր զիմանալի. Սբ Գրիգոր Լուսավորչի շարական

Այսօր զիմանալի լուսոյն ծագողն ի խաւարի նստելոցս.
զԳրիգորիոս սուրբ հայրապետն եկայք վերապատուեսցուք:

Այսօր զաստուածային Բանին պատմող ի Հայաստան աշխարհի,
աշակերտեալ նմա մանկունք. եկայք վերապատուեսցուք:

Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւրովք ընդ հրեշտակս
յիշատակի Լուսաւորչին. փառք ի բարձունս Ասոտծոյ:



Սուրբ Գրիգոր Լուսավորչի <Մուտն Ի Վիրապն> տոնի Տեր Հերկնից շարականն է:
Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:
Կատարում է Հովեր երգչախումբը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Սբ. Գրիգոր Լուսավորչի երեք տոն ունի`
1.Չարչարանքներ և Մուտքը Վիրապ
2.Ելքը Վիրապից
3.Նշխարների գտնվելու տոնը:

Հայր առաքող Միածնիդ

Հայր առաքող Միածնին որում ետուր յաշխարհի զընտրեալսն քո ի սկզբանէ. աղաչանօք սոցա ողորմեա մեզ:
Փառացն Հօր ճառագայթ որ շնորհեցեր աշխարհի լուսաւորիչ զառաքեալսն. աղաչանօք սոցա ողորմեա մեզ:
Կենդանարար սուրբ Հոգի որ ի լեզուս բաժանեալ հանգեար ի սուրբ առաքեալսն. աղաչանօք սոցա ողորմեա մեզ:

Առաքելոց տոնի <Ողորմյա> շարականն է: Երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Զքեզ աղաչեմք. Փառաւորեալ Աստուած

Սուրբ Ծննդյան չորրորդ օրվա <Ողորմյա> և յոթներորդ օրվա <Հարցի> շարականներն են /Սուրբ Ծնունդը տոնվում է ութ օր/:
Կատարում է Վարուժան սարկավագ Մարգարյանը:



Զքեզ աղաչեմք անսկզբնակից Հօր Որդի, որ այսօր նախաստեղծին բնութեամբ ի կուսէն ծնար Աստուած եւ մարդ ողորմեա մեզ:
Առ Քեզ պաղատիմք էակից Հօր Որդի, որ այսօր ի մսուր եդար եւ ի հրեշտակաց պատուեցար Աստուած եւ մարդ ողորմեա մեզ:
Ի Քէն հայցեմք ճշմարիտ Սուրբ Հոգի, որ այսօր աղաւնակերպ երեւմամբ յայտնեցար աշխարհի Աստուած ողորմեա մեզ:

Փառաւորեալ Աստուած սքանչելի մեծագործութեամբ. եկիր ի փրկել զարարածս քո. Աստուած հարցն մերոց:
Ծընար ի կուսէ անճառելի Բանդ ի Հօրէ ոչ մեկնեցար. օրհնեմք զքեզ անհասանելի լոյս Աստուած հարցն մերոց:
Երեւեցար յաշխարհի որ իջեր ի Յորդանան մկրտիլ ի Յովհաննէ. որ զջուրսն սրբեցեր սրբեա զմեզ ի մեղաց մերոց. Աստուած հարցն մերոց:
Զտէր Ամենայն գործք Տեառն օրհնեն զնա անդադար զանսկիզբն Աստուած զանյաղթելի զթագաւորն. օրհնեցէք գովեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Որ Էն փառօք ի յերկինս անսկզբնակից Որդին. եւ իջեալ ի յերկնից մարմնացաւ ի կուսէն. օրհնեցէք գովեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Զծնեալն ի սուրբ կուսէն, զեդեալն յանբանից մսուր. եւ զմկրտեալն ի սուրբ Յորդանան. օրհնեցէք գովեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան:
Զէակիցն Հօր եւ Որդւոյ զսուրբ Հոգին. զնորոգող եւ զանսպառ աղբիւրն լուսոյ. որ լուսաւորեացն զմեզ. օրհնեցէք գովեցէք եւ բարձր արարէք զնա յաւիտեան

Ճառագայթ եւ կերպարան

Ճառագայթ եւ կերպարան Էութեան Հօր Բանդ Աստուած,
զՔեզ բարեբանեմք ասելով փառք ի բարձունս Աստուծոյ:

Որ միացար ի մարմնի անճառապէս ճշմարիտդ Աստուած
զՔեզ բարեբանեմք ասելով փառք ի բարձունս Աստուծոյ:

Որ զանիծիցն բարձեր զդատապարտութիւն Քրիստոս Աստուած,
զՔեզ բարեբանեմք ասելով փառք ի բարձունս Աստուծոյ:



Կատարում է Վարուժան սարկավագ Մարգարյանը:
Սուրբ Ծննդյան տոնի <Տեր հերկնից> շարականն է, երգվում է Առավոտյան ժամերգության ժամանակ:

Ընտրեալդ

Ընտրեալդ յԱստուծոյ, ով երջանիկ սուրբ քահանայ, Նմանեալ Ահարոնի եւ Մովսէսի մարգարէին. Այնմ որ զգեստուցն էր յօրինող, Զոր Ահարոն միշտ զգենոյր։

Կատարում է Վարուժան սարկավագ Մարգարյանը:
Երգվում է Հայրապետական Պատարագների ժամանակ:

Wednesday, August 29, 2012

Սուրբ Գրիգոր Նարեկացի. Ընկալ քաղցրութեամբ

Սուրբ Գրիգոր Նարեկացու <Մատյան Ողբերգության> երկի ԺԲ գլխից մի հատված է, որ երգվում է Հանգստյան ժամերգության ժամանակ /Հանգստյան ժամերգությունը Հայ Եկեղեցու 9 ժամերգություններից վերջինն է, որ կատարվում է ուշ գիշերին/:

Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ.
Ընկալ քաղցրութեամբ, Տէր Աստուած հզօր, զդառնացողիս զաղաչանս.
մատիր գթութեամբ առ պատկառեալս դիմօք.
փարատեա, ամենապարգեւ, զամօթական տխրութիւնս.
բարձ յինէն, ողորմած, զանբերելի ծանրութիւնս.
անջրպետեա, հնարաւոր, զմահացու կրթութիւնս.
աւարեա, միշտ յաղթող, զխաբողին հաճութիւնս.
բացադրեա, վերնային, զմոլելոյն մառախուղ.
կնքեա, կեցուցիչ, զկորուսչին ընթացմունս.
ցրուեա, ծածկատես, զըմբռնողին չար գտմունս.
խորտակեա, անքնին, զմարտողին դիմեցմունս:
Տեառնագրեա քո անուամբդ զլուսանցոյց երդ յարկիս.
պարփակեա քո ձեռամբդ զառաստաղ տաճարիս.
գծագրեա քո արեամբդ զմուտ սեմոց սենեկիս.
կերպացո զքո նշանդ ի հետս ելից մաղթողիս.
ամրացո քո աջովդ զհանգստեանս խշտի.
մաքրեսցես ի հաղբից զծածկարան անկողնոյս.
պահեսցես քո կամօքդ զտառապեալ անձն ոգւոյս.
անխարդախ արասցես զքո շնորհեալ շունչ մարմնոյս.
կացուսցես շրջափակ զպար զօրուդ երկնայնոյ.
կարգեսցես ի դիմի ընդդէմ դիւացն դասու:
Տուր հանգիստ բերկրութեան մահահանգոյնս նիրհման ի խորութեան գիշերիս,
բարեխօսութեամբ հայցուածոց սրբուհւոյ Աստուածածնիդ՝ եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա զպատուհան տեսութեանց զգայարանացս իմաստից,
անզարհուրելի զետեղմամբ ի ծփական խռովութեանց,
կենցաղական զբաղմանց, անրջական երազոց, խօլականաց ցնորից,
յիշատակաւ քո յուսոյդ անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին ի ննջմանէ ծանրութեան ամենազգաստ արթնութեամբ,
հոգենորոգ զուարթութեամբ ի քեզ արձանացեալ,
զայս ձայն մաղթանաց` բուրմամբ հաւատոց քեզ ամենօրհնեալ թագաւոր փառաց անճառից,
փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց յաւիտեանս յաւիտենից. ամէն:

Tuesday, August 28, 2012

Յորժամ

Յորժամ մտցես ի սուրբ խորանն,
Անդ յիշեսցես զմեր ննջեցեալսն:

Յորժամ առնես զպատարագս,
Յիշեա եւ զիս զբազմամեղս:

Զի եւ մեզ ողորմեսցի
Ի միւսանգամ իւր գալստեանն:

Հօրն փառք, Որդւոյն պատիւ,
Եւ Սուրբ Հոգւոյն այժմ եւ յաւիտեան:

Յաւիտեանս յաւիտենից.
Քրիստոս օրհնեալ ի համայնից:



Կատարում է Վարուժան սարկավագ Մարգարյանը:
Երգվում է Հոգեհանգիստների ժամանակ և Մեռելոց Պատարագների մեղեդին է:

Հրաշափառ Աստուած

Հրաշափառ Աստուած եւ միշտ բարեխնամող.
որ յառաջ գիտութեամբ զփրկությիւն Հայաստանեայց սկզբնաւորեալ.
ի պարթևական մեղապարտ ազգէն լուսաւորիչ մեզ շնորհեցեր.
վասն որոյ բարեխօսութեամբ սորա Փրկիչ կեցո զմեզ.
այժ եւ ի քո ահաւոր գալստեանն:
Թագաւոր երկնաւոր. զեկեղեցի Քո անշարժ պահեա.
եւ զերկրպագուս անուանդ քում պահեա ի խաղաղութեան:



Կատարում է Սևանի Վազգենյան Դպրանոցի երգչախումբը:
Երգվում է Հայրապետական մաղթանքների ժամանակ և Սուրբ Գրիգոր Լուսավորչի տոներին:

Friday, August 24, 2012

Հոգիդ Աստուած

Հոգիդ Աստուած
աղբիւր շնորհաց առատաբաշխ եւ միշտ գթած
զմայրս մեր պայծառացո,
զմանկունս սորին քեւ զօրացո,
զՀայրապետս մեր կեցո եւ ի շնորհս Քո փայլեցո,
ի փառս Սուրբ Երրորդութեան
այժմ եւ յաւէտ եւ յաւիտեան.
Կատարում է Կարինե Ավետիսյանը:
Երգվում է Հայրապետական մաղթանքների ժամանակ:
(Հայրապետական մաղթանք է կատարվում օրվա կաթողիկոսի ծննդյան, օծման և անվանակոչության օրերին, ինչպես նաև` հունվարի 1-ին, Համբարձման, Էջմիածնի տոներին և ըստ հարկի):